Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչեւ 29,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց
ОБЩЕСТВОՄիջմայրցամաքային բորսայում սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,584 տոկոսի՝ հասնելով 29,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,709 տոկոսով՝ հասնելով 29,63 դոլարի, հաղորդում է «Կոմերսանտը»։
Էժանացող նավթը ոչ մի շանս չի թողնում ռուսական արժույթի ամրապնդման համար։ Հունվարի 15-ին դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջն անգամ հաղթահարել է 77 ռուբլու շեմը։ Եվրոյի փոխարժեքը անցել է 85 ռուբլուց։
Միաժամանակ, համաշխարհային շուկաներում նավթի գինը հասել է 12 տարի առաջվա ցուցանիշին՝ նվազելով 30 դոլարից։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



