Ереван, 21.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանի՝ կարգազանց վարքով բնակիչը կալանավորվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու, վերջիններիս կողմից շահագործվող գույքը վնասելու, խուլիգանություն կատարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. հունվարի 24-ին ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում հաղորդում են ստացել այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վերոնշյալ վարորդը ավտոմեքենան վարում է մեծ արագությամբ՝ չենթարկվելով լուսացույցների արգելող կարմիր ազդանշաններին:

Ժամը 02:00-ի սահմաններում պարեկային ծառայության աշխատակիցները, նշված ավտոմեքենան նկատելով Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման վայրում, բարձրախոսով հրահանգել են կանգնեցնել, սակայն «Մերսեդես»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակելով օրինախախտ վարքագիծ դրսևորել:

Ավելին, հիշյալ վարորդը, տեսնելով, որ ոստիկաններն ավտոմեքենայով հետապնդում են իրեն, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային՝ այդ կերպ փորձելով խոչընդոտել իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը:

Այնուհետև, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից՝ իր կողմից վարվող հիշյալ ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և դուրս գալով ավտոմեքենայից` դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Այդ ընթացքում կրկին խոչընդոտել է ծառայողների օրինական գործունեությանը. ոտքով հարվածել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ձերբակալվելու ընթացքում, խախտելով մարդկանց անդորրը, հայհոյել է այդտեղ հավաքված մարդկանց ներկայությամբ:

Բացի այդ, Ս.Վ.-ն, վերոհիշյալ գործողությունների իրականացման ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքից մինչև Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածք վարելու ընթացքում չի ենթարկվել լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին և պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին։ Նա ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ այդ ամբողջ ընթացքում վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար, ինչի արդյունքում «Գագաթ» սննդի կետի մոտ հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:

Բացի այդ, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ձերբակալվելուց հետո նշված վարորդը հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց:

Պարզվել է նաև, որ վերջինս, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:  

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран