Էրդողանն «արժեքավոր» է անվանել Գազայի վերաբերյալ Հաագայի վճիռը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արժեքավոր է անվանել Իսրայելի դեմ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը և հույս հայտնել, որ այն կօգնի կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում։
Էրդողանը Telegram-ում գրել է, որ «գոհունակությամբ է ողջունում ՄԱԿ-ի դատարանի արժեքավոր վճիռը»։
«Մենք ցանկանում ենք, որ այս որոշումը, որը պարտադիր է Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրների համար, նպաստի Իսրայելի հարձակումների դադարեցմանը, որը տարբերություն չի դնում կանանց, երեխաների և տարեցների միջև», - ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդն ասել է, որ Անկարան կշարունակի հետևել դատավարությանը, որպեսզի համոզվի, որ պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների մեղավորներն անպատիժ չեն մնա։ Նա նշել է, որ թուրքական իշխանությունները կշարունակեն աջակցել պաղեստինցիներին եւ ջանքեր կգործադրեն երկարաժամկետ ու կայուն հրադադարի հասնելու համար։