ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒՆՎԱՐԻ). Տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր, Մոնակո՝ Սուրբ Դևոտիի օր, Վրաստան՝ Սուրբ Նինոյի օր, Իսլանդիա՝ Արևային սուրճի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899– ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը:
1919– ծնվել է ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը:
1928 –ծնվել է դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:
1939– ծնվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը:
1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիել յանը:
1962 –վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը:
1973- ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցով 78- ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ:
2010– հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:
2023- ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը:
ԱՇԽԱՐՀ
98- Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը:
1571 –ծնվել է Իրանի շահ Աբբաս 1-ինը:
1585 –ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը:
1621 –ծնվել է բրիտանացի գիտնականբժիշկ Թոմաս Ուիլլիսը՝ անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը:
1687 –ծնվել է բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը:
1731 –վախճանվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին՝ դաշնամուրի ստեղծողը:
1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
1826 –ծնվել է ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը:
1832– ծնվել է անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը:
1901 –վախճանվել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին:
1918– Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:
1924 –տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի թաղման արարողությունը:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) բլոկադան:
1948 –ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են դյուրակիր մագնիտոֆոններ՝ Wire Recording մակնիշի, արժեքը՝ 149 դոլար:
1967-կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի, սահմանվել են պետությունների կողմից տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները, միևնույն ժամանակ տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն, արգելվել է այնտեղ տեղադրել միջուկային զենք:
1973– Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր, համաձայն որի, ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Վիետնամից, ինչով փաստացի ավարտվել է Վիետնամի պատերազմը:
1983 –ավարտվել է ամենաերկար ստորջրյա Սեյկան թունելի շինարարությունը, որի երկարությունը 53,85 կմ է. այն կապում է ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիները:
1983 –վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:
2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:
2018 –վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը:
2020-ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը:
2055 –կլինի արևի մասնակի խավարում:
2074 –կլինի արևի օղակաձև խավարում:
2093 – կլինի արևի լրիվ խավարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում