Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար:
Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։
Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է միտված լինեն «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության շուտափույթ հաստատմանը»: