Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Tert.am-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Հանդիպմանը օրը, սական դեռ հստակեցված չէր։