Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անսալ միջազգային հանրության կոչերին և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունն ու ջարդերը Գազայի հատվածում։ Այս մասին նա հայտարարել է Իզմիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը, որը հեռարձակվում է TRT Haber հեռուստաալիքով։
«Իսրայելի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանի երեկվա որոշումը հաստատում է, որ մենք իրավացի ենք, որ աշխարհը հինգից ավելի է»,- ասել է Էրդողանը։
Նախկինում նա բազմիցս հայտարարել է ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «աշխարհը հինգից ավելի է»։ Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասին է, որոնք ունեն վետոյի իրավունք և ցանկության դեպքում կարող են արգելափակել ցանկացած որոշում։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Իսրայելին ականջալուր լինել միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կոչերին և որքան հնարավոր է շուտ դադարեցնել հարձակումներն ու ջարդերը Գազայում»,- ասել է Թուրքիայի նախագահը։