Մաքսիմ Գալկինին թույլ չեն տվել ելույթ ունենալ Բալիում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ինդոնեզիա։
Գալկինը նշել է, որ Բալի ժամանելուց երկու օր առաջ իրեն աշխատանքային վիզա էին տվել, իսկ ներկայացում անցկացնելու փաստաթղթերի հետ նույնպես ամեն ինչ կարգի է եղել։ Սակայն անձնագրային հսկողության ժամանակ արտիստին մերժել են՝ վկայակոչելով ռուսական իշխանությունների նամակը։ Արտիստի խոսքով, սակայն, ինքը Ինդոնեզիայի սև ցուցակում չի հայտնվել։
Գալկինը խոստացել է, որ չեղարկված համերգի տոմսերի գումարը կվերադարձվի և նշել է, որ միջադեպը համարում է «ներկա պայմաններում աշխատանքային խնդիրներ»։ Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինքը շուրջ 150 համերգ է տվել տարբեր երկրներում, մինչդեռ «իշխանությունների ճնշման ներքո» չեղարկվել են միայն երկուսը՝ Ղազախստանում 2023 թվականի աշնանը, երկուսը՝ Թաիլանդում և մեկը՝ Բալիում։