Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ռուսաստանը փորձում է Անդրկովկասում կայունացնել իրավիճակը, բայց...». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Ռուսաստանը փորձում է Անդրկովկասում կայունացնել իրավիճակը, սակայն նոր պատերազմի վտանգը մնում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Նրա խոսքով, դա կարող է հայկական պետությունն ավելի կենսունակ դարձնել ներկա արտաքին քաղաքական պայմաններում: Ընդդիմադիր հայ պատգամավորները համարում են, որ այդ հայտարարությունը ամենաուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին: Նրանց կարծիքով, Փաշինյանը փորձում է այնպես անել, որ Հայաստանի Սահմանադրությունը կորցնի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի գաղափարի հետ կապը, և վերանա 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը: Ընդդիմադիրները կարծում են, որ նման կերպ ներկայիս վարչապետը հերթական զիջումն է անում Ադրբեջանին (և դրա հետևում գտնվող Թուրքիային)։

Պաշտոնապես կողմերը բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ, սակայն փորձագետների մեծամասնությունը խոստովանում է, որ Բաքուն և Երևանը դեռ շատ հեռու են այն ստորագրելուց, չնայած կողմերի հակառակի մասին պարբերական հավաստիացումներին: Դա պայմանավորված է նրանով, որ երկու կողմին էլ չի գոհացնում այն ստատուս քվոն, որն ի հայտ եկավ Ղարաբաղի բռնակցումից հետո։ Ադրբեջանն ակնհայտորեն դեմ չէ Հայաստանից նոր զիջումներ ստանալուն, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» տեսքով, ինչպես նաև ցանկանում է ստանալ մի շարք տարածքներ, որոնք այժմ վերահսկվում են Հայաստանի կողմից: Երևանն ակնհայտորեն դեմ չէ տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ձեռք բերելուն և դրա շրջանակներում եվրոպացի և ամերիկացի դիվանագետների միջնորդությամբ Բաքվի հետ համաձայնության գալուն։

Երևանը մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել արևմտյան հարթակներից մեկում։ Պարզ է, որ ապագա համաձայնագրի պայմանները ամեն դեպքում խտրական են լինելու Հայաստանի համար, ուստի Փաշինյանն ու նրա համախոհները ծրագրում են շարունակել մեղադրել Մոսկվային, որը, ըստ պաշտոնական Երևանի, չկարողացավ պաշտպանել Ղարաբաղը և չի կարող լինել նաև անվտանգության արդյունավետ դոնոր Հայաստանի համար: Այդ հարցի հետ կապված վերջին նորությունների թվում հարկ է նշել Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի, բանակի նոր համազգեստները կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Երևանը նաև որոշակի զինատեսակներ է գնում Ֆրանսիայից։ Միևնույն ժամանակ, տեղական փորձագետների մեծամասնության կարծիքով, Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն ձեռնարկում զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը կարող է կրկին փորձել՝ ուժով հասնել իր նպատակին։

Հայկական դիվանագիտության ջանքերը, կարծես թե, տալիս են իրենց պտուղները, մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ իսկապես վերջերս հայտարարություններ են արել ի պաշտպանություն Երևանի։ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, մասնավորապես, ասել է, որ Բրյուսելը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններով, և որ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում «լուրջ հետևանքներ» կունենա Բրյուսելի և Բաքվի հարաբերությունների վրա։ Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ հաշվի առնել Եվրամիության բղավոցները։ Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմից պահանջել է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզը։ Դիտորդները կարծում են, որ նման տեմպերով Բաքուն կարող է շուտով Երևանից պահանջել տվյալներ հայկական ռազմական ենթակառուցվածքների տեղակայման վերաբերյալ: Այս ֆոնին Ռուսաստանը, որը, ենթադրաբար, ԼՂ-ի կործանման արդյունքում լրջորեն կորցրել էր իր դիրքերը Անդրկովկասում, մի շարք քայլեր է ձեռնարկում դրանք վերականգնելու համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Մոսկվայում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Բացի այդ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կառավարության ղեկավարի տեղակալ Շահին Մուստաֆաևի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Անդրկովկասում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման խնդիրը, որը եռակողմ հայտարարության մեջ նշվել է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պայմաններից մեկը։ Ադրբեջանը, բացի «Զանգեզուրի միջանցքը» շուտափույթ բացելու ցանկությունից, հետաքրքրություն է հայտնել Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված նախագծեր իրականացնելու հարցում։

«Զանգեզուրի միջանցքը» հետաքրքրում է Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես նաև Արևմուտքին, քանի որ այդ տրանսպորտային զարկերակը պետք է դառնա Ռուսաստանը շրջանցող՝ արևելքից արևմուտք ապրանքների փոխադրման համաշխարհային երթուղու մաս։ Իր հերթին Ռուսաստանը շահագրգռված է Հյուսիս-Հարավ նախագծի իրագործմամբ, որը, մասնավորապես, կամրապնդի իր առևտրային կապերը Իրանի և այլ երկրների հետ։ Ավելին, 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության համաձայն, «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ ԱԴԾ ստորաբաժանումները, ինչը, իր հերթին, ընդունելի չէ Արևմուտքի և Փաշինյանի Հայաստանի համար։ Այս առնչությամբ հարկ է հիշել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, թե եռակողմ հայտարարությունը վաղուց չի գործում։

Հայկական կողմը նաև նշել է, որ Բաքվից որևէ տեղեկություն չի ստացել Մոսկվայում խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Այսպիսով, Ռուսաստանը փորձում է Անդրկովկասում վերականգնել իր դիրքերը տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Հայաստանի հակասական դիրքորոշումը, որը մի կողմից՝ ցանկանում է դառնալ Արևմուտքի հենակետը Անդրկովկասում, իսկ մյուս կողմից՝ դեռ վախենում է ամբողջությամբ «պոկվել» Մոսկվայից, և Ադրբեջանի (ու նրա հետևում կանգնած Թուրքիայի) «բազմաուղղված» բնույթը ներկայում ռուսական դիվանագիտությանը տալիս են մանևրելու որոշակի ազատություն։ Այնուամենայնիվ, Անդրկովկասի ապագան չափազանց անորոշ է թվում, հատկապես այն պատճառով, որ արյունահեղության մոտալուտ շարունակման հավանականությունը ավելի քան իրական է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию