Նորվեգիան հանել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասը
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիան հանել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասը՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ասված է Նորվեգիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։
Նորվեգիան ԵՄ անդամ չէ եւ ինքնուրույն է որոշում կայացնում պատժամիջոցներ կիրառելու եւ դրանք հանելու վերաբերյալ, թեեւ դեպքերի մծ մասում մնում է եվրոպական միասնական քաղաքականության ուղեգծի մեջ։
«Միջազգային ջանքերը հերթական կարեւոր արդյունքը տվեցին միջուկային ապասպառազինման եւ միջուկային զենքի չտարածման գործում»,-հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրենդեն։
Ըստ ԱԳՆ հայտարարության, Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասի հանումը թույլ կտա Իրանին սերտորեն ինտեգրվել միջազգային հանրությանը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով։
Նշվել է նաեւ, որ պատժամիջոցները հանելը թույլ կտա նորվեգական ընկերություններին վերադառնալ իրանական շուկա։ Բրենդեն ընդգծել է, որ ուժի մեջ են մնում պատժամիջոցները, որոնք կպված են Իրանում մարդու իրավունքների լորտում իրավիճակի հետ։ Նորվեգիայի ԱԳՆ-ն նշում է նաեւ, որ ուժի մեջ է մնում զենքի, մի շարք կարեւոր տեխնոլոգիաների եւ ապրանքների Իրան արտահանման արգելքը, ինչպես նաեւ մի շարք անհատական սահմանափակումներ իրանական որոշ անձանց ու ընկերությունների նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։



