ԵՄ 27 առաջնորդները հաստատել են Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի հատկացումը. Զելենսկին շնորհակալություն է հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության ղեկավարները Եվրախորհրդի արտահերթ նիստում հավանություն են տվել Ukraine Facility ծրագրի շրջանակում Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի հատկացմանը: Այս մասին X-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք պայմանավորվել ենք: Բոլոր 27 առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային լրացուցիչ աջակցության փաթեթի շուրջ, որը կազմում է 50 միլիարդ եվրո՝ ԵՄ բյուջեի շրջանակներում: Սա ապահովում է Ուկրաինայի մշտական, երկարաժամկետ, պարտավորված ֆինանսավորում: ԵՄ-ն ստանձնում է առաջնորդությունը և պատասխանատվությունն Ուկրաինային աջակցելու հարցում: Մենք գիտակցում ենք՝ ինչ է դրված խաղասեղանին»,- գրել է Միշելը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել այս որոշման համար, ինչի մասին գրել է X-ում:
«Շնորհակալ եմ Շառլ Միշելին և ԵՄ առաջնորդներին 2024-2027 թվականների համար Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու համար: Շատ կարևոր է, որ որոշումը կայացվել է բոլոր 27 առաջնորդների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ԵՄ ամուր միասնությունը։ ԵՄ-ի շարունակական ֆինանսական աջակցությունը Ուկրաինային կուժեղացնի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչը ոչ պակաս կարևոր է, քան ռազմական օգնությունը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը»,- գրել է Զելենսկին: