Իսրայելն ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը «Քերեմ Շալոմ» անցակետով ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ չորս կնոջ, X-ում հայտնել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Փետրվարի 1-ին Al-Hadat հեռուստաալիքը հայտնել էր, որ Փարիզում վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատանդների փոխանակման նոր պայմաններ են մշակվել։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շաչժումը համաձայնել է պաղեստինցիների փուլային ազատ արձակմանը։
Հունվարի 23-ին Axios-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է հետևյալ սխեման. զինյալները վերադարձնում են Գազայում պահվող բոլոր իսրայելցի պատանդներին (մոտ 130 մարդ), ի պատասխան՝ իսրայելցիները բանտերից ազատում են պաղեստինցիներին։ Հրատարակության համաձայն՝ Իսրայելը պատրաստ է իր բանտերից ազատել «չճշտված թվով» պաղեստինցիների, բայց միևնույն ժամանակ հասկացրել է, որ չի համաձայնի ազատ արձակել բոլոր 6 հազար պաղեստինցի բանտարկյալներին։
Հունվարի 28-ին AFP-ն հաղորդել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Փարիզում հանդիպել է Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի ներկայացուցիչների հետ։ NBC հեռուստատեսության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր գործարքի շուրջ, որը ենթադրում է պատանդների փուլային փոխանակում։