Հայտնի է՝ ինչ զենքով են խոցել օրերս Բելգորոդում կործանված Իլ-76-ը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը Patriot համալիրից ՄԻՄ-104Ա զենիթահրթիռային կառավարվող հրթիռ են կիրառել Իլ-76 ինքնաթիռը ոչնչացնելու համար, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Համաձայն քննության ընթացքում կատարված փորձաքննությունների եզրակացության՝ դեպքի վայրից առգրավված բեկորները, ըստ իրենց նախագծային հատկանիշների, երկրաչափական բնութագրերի և առկա գծանշումների, հանդիսանում են Patriot համալիրի ՄԻՄ-104Ա զենիթահրթիռային կառավարվող հրթիռի կառուցվածքային տարրեր»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Վթարի վայրն ուսումնասիրելիս՝ փորձագետները հայտնաբերել են երկու հրթիռ և մեխանիզմների 116 բեկոր՝ անգլերեն մակագրություններով և գծանշումներով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ փորձաքննությունների ընթացքում օբյեկտներում հայտնաբերվել են մինչև 10% օկտոգենի կեղտերով հեքզոգենի հետքեր, ինչը բնորոշ է արտասահմանյան արտադրության պայթուցիկներին։
Վթարի փաստով քրեական հետաքննությունը շարունակվում է։