Ամերիկացին գլխատել է իր հորը և ցուցադրել այն ուղիղ եթերում (լուսանկար)
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի Ջասթին Մոնը կտրել է հոր գլուխն ու ցուցադրել այն YouTube-ում։ Մոնը պնդել է, որ իր հայրը նախկին պաշտոնյա է եղել՝ քսան տարվա աշխատանքային փորձով և մեղավոր էր երկրի շահերի դավաճանության մեջ։ Մարդասպանի հոգեկան խնդիրները սրվել են ապագա նախագահական ընտրությունների շուրջ ամերիկյան լրատվամիջոցներում աճող հիստերիայի պատճառով։ Մոնն իրեն հռչակել է Միացյալ Նահանգների նոր ղեկավար։ Այսօր հանցագործին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է KP.ru-ն։
Հունվարի 30-ին YouTube վիդեոհոսթինգի կայքում հայտնվել է 14 րոպեանոց տեսանյութ։ 32-ամյա Ջասթին Մոնը ակտիվորեն քննադատել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին: Նա մեղադրել է կառավարությանը ամերիկյան հասարակությանը պառակտելու մեջ։
Ջասթին Մոնը հայտարարել է՝ մեր համաքաղաքացիների մեծամասնությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ ամերիկյան երազանքը։ Նրա խոսքով՝ ինքը, իբր, աշխատել է Microsoft-ում և տեսել է, թե ինչպես է ընկերությունը խուսափում միլիարդավոր հարկերից: Բայց տեսչական կառույցներն իր բողոքներին ուշադրություն չեն դարձրել։
«Սատանան ուզում է, որ Ամերիկան տապալվի», - ասել է նա: «Ես և շատերը գիտենք, թե ինչպես շտկել Ամերիկան, բայց մենք պետք է պայքարենք դրա համար»: Իսկ հետո տեսախցիկի առջև ցույց է տվել պայուսակ՝ հոր՝ 68-ամյա Մայքլ Մոնի գլխով, որի վրա գրված էր. «Այժմ նա հավերժ դժոխքում է՝ որպես հայրենիքի դավաճան»։
Սահմռկեցուցիչ տեսանյութը հեռացվել է միայն վեց ժամ անց։ Ոստիկանները ժամանել են Մոնի տուն և լոգարանում հայտնաբերել Մայքլի անգլուխ մարմինը։ Այսօր ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել սպանության և դիակի պղծման մեջ, գրում է Levittown Now տեղական հրատարակությունը։