Վանաձորում անցկացվել է աթլետիկայի ձմեռային բաց առաջնությունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր մրցաշրջանում աթլետիկայի առաջին խոշոր ստուգատեսն անցկացվել է Վանաձորում: Մարզաձևի Լոռու մարզային ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա ձմեռային բաց առաջնությանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Վանաձորի 9 կազմակերպությունների ավելի քան 100 մարզիկ – մարզուհիներ: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հաղթողներ են դարձել տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը / Երևան, 50մ. / Միլենա Գրիգորյանը / Արտաշատ, 400մ. / Էլլադա Ալավերդյանը / Վանաձոր, 800մ. / , Մարի Սարգսյանը / Գյումրի , 1500մ. /, կապանցի հեռացատկորդ Մարիետա Մինասյանը , երևանցի եռացատկորդ Մելինե Ադամյանը, երևանցի գնդահրորդ Ժաննա Շահնազարյանը:
Տղամարդկանց պայքարում առաջինն են ճանաչվել Սամվել Գևորգյանը / Արատաշատ, 50մ. /, Ստյոպա Անդրեասյանը / 400մ/ , Գոռ Հովակիմյանը / 800մ./ , Արման Ղամբարյանը / 1500մ., երեքն էլ ՝ Վանաձոր /, գյումրեցի գնդահրորդ Մանուկ Մանուկյանը :
Ավանդական մրցաշարում ֆեդերացիայի նախագահ Ա. Արդարյանը առաջին անգամ ծրագրում ընդգրկել էր նաև թիմային պայքար: Լավագույն եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ՝ 1. Վանաձորի աթլետիկայի ՄԴ,2. Երևանի օլիմպիական ՄԴ, 3. Գյումրիի քաղաքապետարանի ՄԴ:
Լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակը հանձնվել է Ռազմիկ Ղազարյանին: