Տնտեսության մեջ վարկային ներդրումների նվազում է նկատվում
ЭКОНОМИКАՀայաստանյան բանկերում ժամկետնանց վարկերի ծավալը գերազանցել է 40 մլրդ դրամը` կազմելով վարկերի ընդհանուր ծավալի 1.95 տոկոսը` տարեսկզբի 1.5 տոկոսի փոխարեն: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին փոքր-ինչ նվազել է երկարաձգված վարկերի ծավալը` հասնելոց 122,4 մլրդ դրամի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն`ժամկետնանց վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը, իսկ երկարաձգված վարկերը հիմնականում երկարաժամկետ են:
Արմենպրեսի փոխանցմամբ` հայաստանյան բանկերի վարկային ներդրումները մայիսին կազմել են 1 մլրդ 889,6 մլն դրամ: Նախորդ ամսվա համեմատ դրանք նվազել են 1,2 տոկոսով: Արտարժույթով վարկերը կազմել են 1 մլրդ 257,9 մլն դրամ, իսկ դրամայինները` 631,6 մլն դրամ:
Տարեսկզբի համեմատ որոշակի նվազում է նկատվում վարկային տոկոսադրույքներում: Առաջին եռամսյակի ավարտին արձանագրված 19.11 տոկոսի փոխարեն` մայիսին վարկային միջին տոկոսադրույքը կազմել է 17.66 տոկոս: