Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ուզում են սխրանքը ձեր մեջ սպանել․ Բագրատ Սրբազանը՝ սպաներին և զինվորներին (տեսանյութ)

ВИДЕО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սպաներին, զինվորներին և յուրաքանչյուր հայի․

«Ես չեմ ուզենա, որ մենք երբևէ լսենք․ «Ով փախավ՝ հերոս է»․․․

«Բանակի մասին խոսելիս մենք իրավունք չունենք միայն հիշատակով խոսելու, անցյալի հղումով խոսելու։ Ես մաղթում եմ, որ մեր բանակի այսօրվա ուրացված և դավաճանված ժամանակները շուտափույթ չքվեն մեր երկրից և մեր կյանքից։

Մեր բանակը մեր զավակն է, որքան էլ այն խոցված լինի, որքան էլ այն վիրավորված լինի, որքան էլ այն ուրացված լինի, որքան էլ փորձեն այն անպատված տեսնել, որքան էլ փորձեն այն կրճատված տեսնել։

Ժամանակին մեր հերոսներն ասում էին․ «Ով զարկվեց՝ դավաճան է»։ Ես չեմ ուզենա, որ մենք երբևէ լսենք․ «Ով փախավ՝ հերոս է»»։

Սպաներին և զինվորներին․․․ Ձեզանից սխրանքն են ուզում գողանալ, դաձնել համազգեստով կաղապարներ․․․

«Սիրելի՛ սպաներ և զինվորներ, ես գիտեմ ձեր ապրումները (եթե ոչ բոլորի, գոնե մեծ մասի), գիտեմ ձեր զգացումները, գիտեմ ձեր բոլոր մտածումները, մտահոգություններն ու ցավերը, որոնք կապված չեն ձեր անձերի հետ, դրանք կապված են մեր այսօրվա իրականության հետ՝ անպատվության և գողացված ուրախության ժամանակների հետ։

Դուք կոչված եք սխրանքի։ Ձեզանից այդ սխրանքն են փորձում գողանալ, ուզում են այդ սխրանքը ձեր մեջ սպանել՝ դարձնելով հանազգեստով գեղեցիկ մարդիկ, պատյաններ, կաղապարներ, որոնք կյանքում ոչ մի բանի ընդունակ չեն, բացի մսխելը, բացի սին փառք ստանալը, բացի պարապ պատիվ ընծայելը։ Դուք այդպիսին չեք, բայց ուզում են մեր մտքերում ձեզ այդպիսին դարձնել։ Վստահ եմ՝ դուք մտածում եք սխրանքի մասին, հերոսության մասին, մեր նահատակ զավակներին պարտքը վերադարձնելու մասին, ձեր ընկերների, եղբայրների կիսատ թողնված երազների վերականգնման մասին։ Ծայրից ծայր մեր կյանքի պատմությունը սա պիտի լինի։

Սիրելի՛ զինվորներ, դիմում ու խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հետևեք ձեր կարգապահությանը, ամեն օր մտածեք Հայրենիքի մասին։ Փողոցը, աղբը, կեղտը չբերեք բանակ։ Եթե ունեք այդպիսի մեծ մեղք, այն թողեք դրսում։ Այստեղից ձեզ հետ տարեք հաղթանակը, մաքրությունը, սերը, ընկերությունը, եղբայրությունը, կարգապահությունը, հայ լինելու ճշմարիտ պատիվը, որն այսօր մթագնած է։

Իրար կյանք չխլե՛ք։ Թշնամին արդեն կոչված է մեր կյանքը խլելու, և առաջին հերթին ձե՛ր կյանքը, որ սահմանագծի եզերքով եք։

Մեր բանակի ճանապարհը արյունի, քրտինի և հաղթանակի ճանապարհ է։ Թույլ չտաք, որ այն ձեզանից, մեզանից գողանան»։

Արցախատյացը ԱՐՅՈՒՆԱՏՅԱՑ է․․․

Այսօր մենք կորսված Հայրենիքի՝ մեր կորսված Արցախ աշխարհի իրականության մեջ ենք ապրում։ Չկա Արցախը՝ արժեք չունի Հայաստանը։ Գոյություն չունի Արցախը՝ գոյություն չունի Հայաստանը։ Այն միայն հող չէ մեզ համար․ պարզապես հողակտոր չէ, որի վրա մենք կարող էինք ապրել։ Այն մեզ համար Սարգիսի, Գարիկի, Արտակի, Արմանի, Մհերի, Գրիշայի և մեր բազմահազար եղբայրների, զավակների, հայրերի արյունն է, մեր սրբարաններն են, մեր ինքնությունն է, մեր պատիվն է։

Մենք չենք կարող արցախատյաց դառնալ, մենք չենք կարող լռել դրա մասին, մենք չենք կարող դրա կողքով անցնել, ասել՝ մենք Բերդավանում ենք, Կոթիում ենք, Ոսկեվանում ենք, Իջևանում ենք, Աբովյանում ենք։ Մենք չենք կարող դառնալ այդպիսին։ Արցախատյացը ԱՐՅՈՒՆԱՏՅԱՑ է հարազատի, զավակի, հոր, մոր, քրոջ, եղբոր, ինքնության, անցյալի, ներկայի և գոյություն չունեցող ապագայի»։

ՊԱՅՔԱՐՈՎ է լինում ամեն ինչ, որի վերջնահանգրվանը պետք է լինի ՀԱՂԹԱՆԱԿԸ․․․

Բացե՛ք ձեր սրտերն ու աչքերը, սիրելի՛ ժողովուրդ։ Թույլ մի՛ տվեք անզորության, տկարության, խեղճության, հանձնվելու, ուրանալու ախտը, որ երբեք չի եղել մեր կյանքում, այսօր դառնա սովորական ուղեկից, ընկեր, տան անդամ, ուղղակի սեղանի հաց, աղբյուրի ջուր։

Մեր սնունդը ուրիշ բան է։ Մեր սնունդը հանձնելը չէ, հանձնվելը չէ, ո՛չ։ Մեր սնունդը մեր ՊԱՅՔԱՐՆ է։ Ամեն մարդ պայքարով է ծնվում, պայքարով է աշխարհ գալիս, ծնունդը չի՛ լինում առանց պայքար, չի՛ լինում։ Կյանքը չի՛ լինում առանց պայքար։ Ձեր տները չեն կառուցվում, ձեր այգիները չեն մշակվում իրենք իրենց, ընտանիքը չի՛ մեծանում հենց այնպես։ ՊԱՅՔԱՐՈՎ է լինում ամեն ինչ, որի վերջնահանգրվանը պետք է լինի ՀԱՂԹԱՆԱԿԸ։

Երբ մեր տղերքը բանակ են գնում, ես խաղաղություն չեմ մաղթում։ Ես իրենց պատվով և հաղթանակած ծառայություն եմ մաղթում։ Կեղծ բան է մուրացիկ խաղաղությունը, ծնկած, ստորացած խաղաղությունը կեղծ բան է։ Չի՛ կարող մարդու կյանքում լինել խաղաղություն առանց հաղթանակի։

Մենք ՀԱՂԹԱՆԱԿԻ ենք ԾԱՐԱՎ։ Մեր բանակը հաղթանակի է ծարավ։ Մենք երազ ու Հայրենիք վերադարձնելու կոչումին ենք ծարավ։

Զինվորական կանայք․․․

Հատկապես մեր զինվորական կանանց եմ ուզում մեր գնահատանքը հայտնել։ Մեր քաջալերանքը, սերը, գնահատանքը ձեզ։ Փաստորեն, պարզվում է, որ կանայք ծառայում են բանակում։ Մեզ էլ ասում էին, որ չկան։

Չե՛մ լռելու հանուն քեզ, Հայաստան, և չե՛մ ներելու հանուն քեզ, Արցախ․․․

Խոսքս ուզում եմ ամփոփել Եսայի մարգարեի խոսքով, որն ամենօրվա աղոթքի պես է՝ չե՛մ լռելու հանուն քեզ, Հայաստան, և չե՛մ ներելու հանուն քեզ, Արցախ։ Աստված օրհնի բոլորիդ»։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира