Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն՝ Մանուել Պետրոսյան, փոխչեմպիոն՝ Շանթ Սարգսյան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը և իրավունք ստացել մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։
Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:
Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Աշոտ Նադանյանը:
Կանանց մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Աննա Խաչատրյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Վահե Սուքիասյանը: