«Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում». ԱՏՁՄ-ն նախագահ է ընտրել. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթի նախորդ համարում նշել էինք, որ մեր տեղեկություններով, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագումարը (տարեկան ժողով) թեժ է անցնելու, քանի որ միության անդամները ունեն որոշակի հարցադրումներ՝ կապված թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացման, թե՛ միության գործունեության հետ: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում են նոր ընտրություններ:
Եվ ահա, փետրվարի 1-ին տեղի է ունեցել Առաջատար ԱՏՁՄ 23-րդ տարեկան համաժողովը։ Մեր տեղեկություններով, համաժողովում ոչ միայն քննարկվել և ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, այլև բարձրացվել են այն խնդիրները, որոնք առկա են ու լուծման անհրաժեշտություն ունեն:
Ընտրությունների արդյունքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։Ամփոփելով համաժողովը՝ նա նշել է, որ ինքը նման ակտիվություն չի հիշում ԱՏՁՄ-ում: «Մեր Միությունը մի կարևոր առանձնահատկություն ունի. եթե դասական սցենարով դիտարկենք, ապա ասոցիացիաներն ու միությունները պետք է զբաղվեն իրենց ոլորտի լոբբինգով, սակայն մեր երկրի խնդիրներն այնպիսինն են, որ մենք մեր ընկերությունների խնդիրները թողել ենք մի կողմ, կարծում եմ՝ մեր առանձնահատկությունն էլ հենց դա է։ Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում, իսկ մեր ընկերությունները հաճախ իրենց ընկերությունների անձնական շահերը դնում են մի կողմ, որպեսզի համընդհանուր շահին ծառայեն։ Հենց դրա համար էլ կարծում եմ մենք տարեցտարի համախմբվում ենք»,ասել է Եսայանը:
Հավելենք, որ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iXTech), Խա չ ա տուր Նա զ ա րյա ն ը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մ ա նուկ Հերգ նյա ն ը ( G r a n a t u s Ventures), Գոռ Վար դ ա նյա ն ը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։
Խորհրդի որոշմամբ ԱՏՁՄ տնօրեն է նշանակվել Սարգիս Կարապետյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում