Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրի բացմանը
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը և այն վերաբրենդավորել:
Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:
Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ հարկանի շինության ներսում գործում է ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով եւ այլ ծառայություններ: Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։
Հյուրանոցում բացի հանգստից կարելի է նաև կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



