Ереван, 25.Май.2026,
00
:
00
ВАЖНО


7 տուրիստական վայրեր, որոնցից մարդու արյունը սառչում է (Photo)

ЛАЙФ

Կարծում եք, որ սուր զգացողություններ կարելի է ստանալ բացառապես էքստրեմալ զվարճանքների՞ց։ Որպեսզի «խուտուտ տաք» Ձեր նյարդերը, ամենևին պարտադիր չէ ցատկել կամրջից կամ էլ ամերիկյան բլուրներ խելահեղ ատրակցիոնից օգտվել։ Կա մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր տարբերակ. ճանապարհորդել «յուրահատուկ» վայրերով։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող 7 տուրիստական վայրեր, որոնք կարող են ոչ միայն զարմացնել, այլև ադրենալինի տպավորիչ չափաբաժին հաղորդել։

7. Մացուո հանքափորային բնակավայր, Ճապոնիա

Մացուո բնակավայրը կառուցվել է Իվատե պրեֆեկտուրայում 1950-ական թվականներին և նախատեսված է եղել տեղի հանքերում աշխատող հանքափորերի համար։ 1969 թվականին հանքը փակվեց, ու Մացուոն դատարկվեց։ Բնակիչները տեղափոխվեցին այլ շրջաններ՝ լքելով մի քանի տասնյակ տնակներ։ Բնակավայրը հաճախ պարուրվում է մշուշի մեջ, ինչը դրան էլ ավելի է նմանեցնում ուրվական-քաղաքի։ Այստեղ միայնակ թափառելը թույլ նյարդերով մարդկանց համար չէ։

Հետաքրքրական է, որ լքված տների, դպրոցի ու այլ շինությունների ներսում այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես բնակիչները շտապել են լքել իրենց կացարանները։

Այսօր լքված տների մշտական բնակիչներն են չղջիկներն ու փոշոտված փափուկ խաղալիքները։

6. Տիկնիկների կղզի, Մեքսիկա

Անմեղ անունով մեքսիկական մի կղզյակ վերջին տարիներին վեր է ածվել սարսափ ֆիլմերի երկրպագու զբոսաշրջիկների սիրած վայրի։ Լա Իսլա դե լա Մյունեկան  (Տիկնիկների կղզին) գտնվում է Մեխիկոյից 18 կիլոմետր հեռու՝ Սոչիմիլկո շրջանում։ Այս կղզյակը, որը հաճախ անվանում են լողացող այգի, «բնակեցված է» տարատեսակ տիկնիկներով։ Տիկնիկներն այստեղ ամենուրեք են՝ ծառերին, գետնին, հին շինությունների այգիներում…

Տեղական լեգենդներից մեկի համաձայն՝ տիկնիկները բնակություն են հաստատել կղզում շնորհիվ ոմն Ջուլիան Սանտանայի, ով տեղափոխվել էր կղզի այն բանից հետո, երբ իր աչքի առջև խորտակվել էր իր մանկահասակ դուստրը։ Ասում են, թե նա ցանկացել է փրկել դստերը, բայց չի կարողացել ու, դառնալով մենակյաց, նա սկսել է իր տանը հավաքել ամբողջ շրջանից հավաքված տիկնիկներ, ու սա շարունակվել է մինչև Ջուլիանի մահը՝ 50 տարի շարունակ։

Եթե հավատալ տեղաբնակներին, Ջուլիանը երկու պատճառով էր տիկնիկներին հավաքում։ Այդ կերպ նա ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել իր վաղամեռիկ դստեր հիշատակին, ինչպես նաև վախեցնել անկոչ հյուրերին։

5. Փարիզյան կատակոմբեր, Ֆրանսիա

Փարիզի ընդերքում 200 կիլոմետր ձգվածությամբ թունելների ցանց կա, որը զբոսաշրջիկների շրջանում նույնքան պոպուլյար է, որքան Էյֆելյան աշտարակը։ Այս մռայլ կատակոմբերից ցանցը սկսել է ստեղծվել 10-րդ դարում՝ շնորհիվ Փարիզի տակ գործող քարհանքերի։

18-րդ դարի վերջում մարդկանց սկսեցին թաղել այս ստորգետնյա թունելներում, երբ քաղաքային իշխանություններն արգելեցին հուղարկավորել մարդկանց քաղաքի բնագծում։ Այստեղ սկսեցին բերել նաև քաղաքամերձ գերեզմաններից արտաշիրիմված մնացորդները, իսկ դրանք և՛ գերծանրաբեռնված էին, և՛ վտանգավոր, քանզի տարատեսակ վարակների աղբյուր էին հանդիսանում։ Մի քանի տարիների ընթացքում հատուկ պարեկախմբերը «մաքրում էին» փարիզյան գերեզմանոցները՝ հավաքելով և դեզինֆեկցիա անելով ոսկորները, դրանք կուտակում էին նախկին քարհանքում։

Որոշ տվյալներով, փորիզյան կատակոմբերը զբաղեցնում են 11 հազար քառակուսի կիլոմետր մակերես, սակայն զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել միայն դրա մի փոքր հատված՝ մոտ 2 կիլոմետր ձգվածություն ունեցող։ Շատերին կատակոմբերը գրավում են նաև նրանով, որ այստեղ են հուղարկավորված հայտնի գրողներ, գիտնականներ և անվանի քաղաքական գործիչներ։ Մասնավորապես՝ այստեղ են գտնում Ֆրանսուա Ռաբլեի, Շարլ Պյերոյի և Մաքսիմիլիան Ռոբեսպյերի աճյունները։

4. Օրադու-սյուր-Գլան, Ֆրանսիա

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական Օրադուր-սյուր-Գլան բնակավայրն ավիրվել ու հրդեհվել էր նացիստների կողմից։ Հետագայում իշխանությունները որոշեցին ձեռք չտալ ավերակներին և թողնել դրանք հուշահամալիրի կարգավիճակով։

1944 թվականի օգոտոսին տեղի ունեցած գերմանացի զինվորների գրոհի արդյունքում բնակավայրի միայն 5 բնակիչ կարողացավ փրկվել, իսկ մնացածին գերմանացիները գնդակահարեցին։ 1999 թվականին այս բնակավայրին տրվեց քաղաք-մարտիրոսի կարգավիճակ։

3. Սան Ժի քաղաք-հանգստավայր, Տայվան

1980-ականների սկզբին Թայվանի հյուսիսում գտնվող առափնյա գոտում ծավալվեց «ֆուտուրիստական» բնակավայրի շինարարություն, որը նախատեսված էր մեծահարուստների համար։ Չնայած նրան, որ մինի-հանգստավայրին մեծ ապագա էին խոստանում, այն այդպես էլ չկառուցվեց մինչև վերջ։

Այս ամենի պատճառը շինարարների հետ պարբերաբար պատահող միջադեպերն էին։ Դժբախտ պատահարներ էին գրանցվում գրեթե ամեն օր, ու սկսեցին խոսակցություններ տարածվել, որ այս վայրն անիծված է։ Արդյունքում շատ գնորդներ հրաժարվեցին գործարքից, ինչը բերեց տնտեսական խնդիրների, և շինարարությունը կասեցվեց։

Այն տնակները, որոնք, այնուամենայնիվ, հասցրել էին կառուցել, մինչ օրս էլ կանգնած են երկնագույն ծովի ափին, բայց արդեն կիսաքանդ են, և փոշով ծածկված այս ավերակները ոչ ոք չի շտապում գնել ու ռեստավրացնել։ Տեղաբնակներն էլ մինչ օրս խուսափում են այս վայրից՝ վախենալով իրենց վրա կրել անեծքի ազդեցությունը։

2. Խոյա-Բաչու անտառ, Ռումինիա

Այս վայրն անվանում են երկրորդ «Բերմուդյան եռանկյունի»։ Այս անտառը Ռումինիայի ամենաառեղծվածային ու ահասարսուռ վայրերից մեկն է։ Խնդիրն ամենևին նրանում չէ, որ այստեղ վամպիրներ կան, կամ էլ Դրակուլան է չարագործություններ անում։ Ըստ տեղաբնակների հավաստիացումների՝ այս անտառում մշտապես ինչ-որ սատանայական բաներ են տեղի ունենում. մեկ մարդ է անհետանում, մեկ երկնքում է ինչ-որ բան երևում, որը ՉԹՕ է հիշեցնում։ Խոյա-Բաչուն բավականին անմեղ տեսք ունի առաջին հայացքից։ Ճիշտ է, հարկ է նշել, որ թանձր մառախուղը, որը հատուկ է այս վայրերի համար, բավականին սարսափազդու է, բայց այն անտառը դարձնում է իդեալական տեղ՝ սարսափ ֆիլմեր նկարահանելու համար։

1. Խաչերի սարը, Լիտվա

Շյաուլյայ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է մի բլուր, որն ամբողջովին պատված է խաչերով։ Ընդհանուր առմամբ այստեղ 50000 խաչ է գտնվում։ Երբ հեռվից ես նայում այս վայրին, կարելի է մտածել, որ այն հսկայական գերեզմանոց է։ Մայր մտնող արևի ֆոնին այս բլուրը հատկապես ահասարսուռ տեսք ունի։

Իրականում, Խաչերի սարն իրենից այլ բան է ներկայացնում։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս վայրն ի հայտ է եկել 14-րդ դարում՝ Լիտվայի կողմից քրիստոնեության ընդունումից հետո։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ի սկզբանե այստեղ եղել է հեթանոսական հավաքատեղի, և խաչերը սկսել են տեղադրել, որպեսզի կոտրեն տեղի հեթանոսական ընկալումը։

Իրականում, Խաչերի սարն իրենից այլ բան է ներկայացնում։ Վարկածներից մեկի համաձայն՝ այս վայրն ի հայտ է եկել 14-րդ դարում՝ Լիտվայի կողմից քրիստոնեության ընդունումից հետո։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ի սկզբանե այստեղ եղել է հեթանոսական հավաքատեղի, և խաչերը սկսել են տեղադրել, որպեսզի կոտրեն տեղի հեթանոսական ընկալումը։

Ամեն տարի բլրի վրայի խաչերի քանակն ավելանում է, քանի որ այստեղ ժամանող զբոսաշրջիկներն իրենց հետ ամբողջ աշխարհից խաչեր են բերում ու լրացնում են հավաքածուն նորանոր նմուշներով։ Համաձայն հավատույթներից մեկի՝ եթե սարի վրա խաչ թողնես, ապա դա քեզ հաջողություն ու երջանկություն կբերի։ Երջանկության որսորդները փաստորեն շատ-շատ են, հետևաբար շատ են նաև խաչերը։

Աղբյուրը` Blognews.am



 

 

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни