Էրդողանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարվա երկրաշարժի օրերին օգնության ձեռք մեկնած երկրներին
МЕЖДУНАРОДНОЕԱնցյալ տարվա փետրվարին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքները նոր բնակարաններ են ստացել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այդ հանդիսավոր արարողությանը: Հաթայում առաջին փուլում բնակիչներին տրվել է 7,275 բնակարան։
Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում երկրաշարժից տուժած շրջանում բնակիչներին կտրամադրվի ևս 75 հազար բնակարան։ Նրա խոսքով, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 200 հազար տան շինարարությունը։
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնել են Թուրքիային երկրաշարժի ժամանակ.
«Ես ուզում եմ իմ և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել 35,250 որոնողափրկարարական խմբի, այդ թվում՝ 11,500 օտարերկրյա որոնողափրկարարական թիմի, 142,000 անվտանգության աշխատակիցներին, բուժաշխատողներին, հանքափորներին, անտառային աշխատողներին, կամավորներին և մեր բոլոր եղբայրներին»,- ասել է Էրդողանը: