Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել է Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիր
ОБЩЕСТВОՓետրվարի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության անդամները մասնակցեցին գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից ձեռք բերված, Ծաղկաձոր քաղաքի ամենաբարձր կետում ՝ 2013-ին կառուցված Golden Palace հյուրանոցի վերակառուցման արդյունքում վերաբրենդավորված՝ շքեղ Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը։
Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է, և ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտում, և օրեցօր զարգացնում է ենթակառուցվածքները տվյալ հանգստավայրում։
Վերակառուցված հյուրանոցը հյուրերին է ներկայանում նորովի և բարձր ստանդարտներին համապատասխան բոլոր առավելություններով։ Հյուրերը կարող են ընտրել Eighty Eight Hotel & Spa յուրօրինակ ոճով հարդարված տարբեր կարգի 126 նրբաճաշակ համարներից յուրաքանչյուրը: Յոթ հարկանի շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, բուտիկներ, մարզասրահ` իր 37 մետր երկարությամբ լողավազանով, շոգեբաղնիքով և համմամով։ Գործում է նաև սպա կենտրոն՝ ժամանակակից ծառայություններով:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցում, բացի հանգստից, կարելի է կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
3
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



