Զելենսկին խոստովանեց․ ի՞նչ է ասել Զալուժնիի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «մտածում» է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներին փոխարինելու մասին։
Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկուն խնդրել են մեկնաբանել Զալուժնիի հնարավոր հրաժարականի մասին՝ ԶԼՄ-ների հաղորդագրությունները։
«Երբ մենք խոսում ենք այս մասին, ես նկատի ունեմ կառավարության ղեկավարների մի ամբողջ շարքի ռոտացիան, ոչ միայն մի հատվածը, ինչպիսին ռազմականն է: Մտածում եմ այս փոխարինման (Զալուժնիի) մասին, բայց չի կարելի ասել, որ խոսքը մեկ մարդու փոխարինման մասին է։ Եթե ուզում ենք հաղթել, պետք է բոլորին մղել նույն ուղղությամբ՝ համոզված հաղթանակի մեջ, չենք կարող հուսահատվել, հանձնվել. ... Դրա համար ես խոսում եմ վերագործարկման, փոխարինման մասին: Ես լուրջ բան ունեմ մտքումս, մենք խոսում ենք ոչ թե մեկ անձի, այլ երկրի ղեկավարության նպատակաուղղման մասին»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկու խոսքով, «դա այն մարդկանց հարցն է, ովքեր պետք է կառավարեն Ուկրաինան․ իհարկե, մեզ պետք է վերաբեռնում, նոր սկիզբ»։