ԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլարի բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլար արժողությամբ բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել: Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատանն ՈՒՆԻԱՆ-ին հաղորդել են, որ անցած գիշեր սարքավորումները բեռնաթափել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում:
Խոսքը 21 մլն դոլարի պաշտպանված ռադիոկապի սարքավորումների մասին է, ինչն ուկրաինացի զինվորականներին թույլ կտա արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակել՝ իրենց վտանգի չենթարկելով, ինչպես նաեւ 2 մլն դոլարի բուժսարքավորումների՝ մարտի դաշտում կյանքեր փրկելու համար:
Դեսպանության տեղեկացմամբ, սա 75 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակն է: Նշվում է նաեւ, որ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 260 մլն դոլարի օգնություն է հատկացրել:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян



