Երկրպագուները Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքումանցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում: Երկրպագուները թիմում ընդգրկել են միայն «Բորուսիայի» ու Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին:
Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա»):
Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Խերոմ Բատենգ («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Մարսել Շմելցեր («Բորուսիա Դ.»):
Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդոգան («Բորուսիա Դ.»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»):
Հարձակվողներ. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Չիչարիտո («Բայեր»):
Գլխավոր մարզիչ՝ Թոմաս Տուխել («Բորուսիա Դ.»):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան՝ շրջանցելով Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա») եւ Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»):
26-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de-ի, Whoscored.com-ի եւ Transfermarkt-ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։