Բորելը գնացքի վագոնից լուսանկար է հրապարակել՝ հայտնելով Կիև ժամանելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այցով ժամանել է Կիև։
Բորելն անձամբ է հաստատել իր ժամանումը Ուկրաինա և X-ում հրապարակել լուսանկար գնացքի վագոնից։
Նա նշել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո չորրորդ անգամ է այցելում Կիև՝ ուկրաինացի ընկերների հետ քննարկելու ԵՄ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային:
Ինչպես նշել է Բորելը, խոսքը ռազմական և ֆինանսական աջակցության մասին է։
Բորելն Ուկրաինայում կլինի երկու օր՝ փետրվարի 6-7-ը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի, արտաքին գործերի նախարար Դիետր Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
Բորելը ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների առջև և կայցելի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության սեկտորի բարեփոխման Եվրամիության խորհրդատվական առաքելություն: