Թուրքական «Baykar» ընկերությունն սկսել է ԱԹՍ–ների գործարանի կառուցումն Ուկրաինայում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական «Baykar» ընկերությունն սկսել է Ուկրաինայում գործարանի կառուցումը, որտեղ կարտադրվեն TB2 կամ TB3 անօդաչու սարքերի մոդելներ։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը:
«Մեր գործարանը կառուցվում է, և մեզ մոտ 12 ամիս է անհրաժեշտ շինարարությունն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։
Նա նշել է, որ գործարանը բավականին մեծ է լինելու եւ այնտեղ կաշխատի մոտ 500 մարդ։
Բայրաքթարը հայտնել է, որ նախատեսվում է տարեկան մոտ 120 անօդաչու թռչող սարք արտադրել նոր գործարանում։ Սակայն պարզ չէ՝ նրանք կպատրաստեն TB2, թե TB3 մոդելներ։ Երբ նրան հարցրել են Ուկրաինայում պատերազմի պատճառով անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրների մասին, նա պատասխանել է, որ ծրագրերն առաջ են ընթանում, և ոչինչ չի կարող կանգնեցնել իրենց: