Վրաստանում սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել. երկաթուղային երթևեկությունն ընդհատվել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Ներգետի գյուղում գիշերը տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս հինգը համարվում են անհետ կորած։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ ավելի քան 200 հրշեջ փրկարար և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա ներգրավված են մաքրման աշխատանքներում և անհետ կորածների որոնումներում, գրում է kommersant.ru-ն։
«Գյուղի 70 տոկոսը հողի տակ է հայտնվել։ Սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը»,- ասել է պաշտոնյան։
Սողանքի պատճառը երկրի արևմուտքում տեղացած առատ տեղումներն են։ Այն ուղեկցվել է սաստիկ քամիներով, որոնք քշել են 300 տների տանիքներ արևմտյան Վրաստանի մեկ այլ տարածաշրջանում՝ Սամեգրելոյում: Մարտվիլի քաղաքում չորս միջնակարգ դպրոց և երկու մանկապարտեզ մնացել են առանց տանիքի:
Միաժամանակ տասնյակ սողանքներ են տեղի ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում։ Խուլոյ և Քեդ համայնքների գյուղերում 2 մարդ է զոհվել, մոտ 100 ընտանիք տարհանվել է անվտանգ վայրեր։
Սողանքները հանգեցրել են Վրաստանի արևելքը, ներառյալ մայրաքաղաք Թբիլիսին, երկրի արևմուտքին կապող ռազմավարական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի խաթարման. Թբիլիսի-Բաթում և Թբիլիսի-Զուգդիդի երթուղիներով երկու գնացք ստիպված են եղել ճանապարհի կեսին ընդհատել երթևեկությունը և վերադառնալ մայրաքաղաք։
Հարյուրավոր ուղևորներ, որոնք մեկնում էին Բաթում, ստիպված են եղել չեղարկել իրենց այցը կամ գնալ արևմուտք: