Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզի ոստիկանները զենք-զինամթերքի բացահայտում են կատարել, հայտնում է Shamshyan.com-ը։
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչներից մեկն իր սեփական տան նկուղում զենք-զինամթերք է պահում։ Ոստիկաններն ու քննիչները ժամանել են այդ քաղաքացու տուն և տեղում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին։
Դեպքի վայրի զննությամբ 44-ամյա Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվել է մի ամբողջ «արսենալ»։ Կարեն Ա․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Ա․-ն նախկինում ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, կոչումով գնդապետ է, իսկ նրա տան նկուղում հայտնաբերված տրատիլները եթե պայթեին, մի ամբողջ թաղամաս հավասարվելու էր հողին։
Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվել է 1 արկղ՝ 37 հատ տրատիլ, 1 տուփ էլեկտրոդետոնատր, 2 ծխախոտի տուփով էլեկտրոդետոնատր, 7 հատ լուցկի, 1 տուփ փամփուշտ՝ 20 հատ, 6 հատ լուսաձայնային փամփուշտ, 30 հատ փուստ փամփուշտ, 20 հատ պայթուցիչ, 2 բահ, 1 պլանշետ, 1 հատ ջրի տարա, 3 հատ ծխաքողարկիչ, 8 հատ կրակատար քուշ։