Ատեստատը չներկայացնելու դեպքում դիմորդը կզրկվի բուհ ընդունվելու հնարավորությունից. ԿԳՆ
ОБЩЕСТВОՀանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ սահմանված ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է / մինչեւ ժամը 18.00 ներառյալ/:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու եւ բուհ ընդունվելու հնարավորությունից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



