Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է. Հաջիև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել գերմանական ZDF պարբերականին՝ խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի, ապաշրջափակման ու կոնտակտների մասին։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ռազմական գրոհը Ադրբեջանում քննարկվող տարբերակ է, Հաջիևը բացասական պատասխանել է տվել․ «Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և, դրանով իսկ, Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»։