Հրթիռ է պայթել Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ
МЕЖДУНАРОДНОЕՔաբուլում Իտալիայի դեսպանության մոտ հրթիռ է պայթել հունվարի 17-ի երեկոյան՝ այն հանդիպման սկսվելուց մի քանի ժամ առաջ, որի ընթացքում քննարկվելու է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է դեսպանատան պահապաններից մեկը: Afghan Tolo News հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, որ հրշեջ մեքենաներ եւ զինվորականներ են կանգնած դեսպանատան մերձակայքում:
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները հունվարի 18-ին Քաբուլում կվերսկսեն բանակցությունները՝ քննարկելու ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Reuters-ը հաղորդել է, որ «Թալիբանը» դեռեւս չի հայտարարել խաղաղ գործընթաց սկսելու պատրաստակամության մասին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян



