Մարկոսը կարիերան շարունակելու է արաբական «Ալ-Ռաեդ»-ում
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ռաեդ» ակումբում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է արաբական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: «Ալ-Ռաեդ»-ը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հունվարի 28-ին «Ալ-Ռաեդ»-ն առա ջնության հերթական տուրում ընդունելու է «Ալ-Շաբաբ»-ին:
Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբե»-ի հետ, քանի որ վերջինիս տարեկան բյուջեն կրճատվել էր և ակումբն ի վիճակի չէր վճարել թիմի մի քանի լեգեոներների բարձր աշխատավարձը: Հայտնի է, որ Մարկոսն ամսական ստանում էր գրեթե 80 հազար դոլար աշխատավարձ:
Միաժամանակ ավելի վաղ նշվում էր, որ Մարկոսը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ղազախստանում, Ռուսաստանում, Պորտուգալիայում: