Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը օդային հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Այսօր մոտավորապես ժամը 01:05-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգի մի շարք կետերի։ Մեր ՀՕՊ համակարգերը պատասխանել են հակառակորդի հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը»,- ասվում է հաղորդագրությունում։
Փետրվարի լույս 10-ի գիշերը Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ կազմակերպության ութ անդամներ և չորս վիրավորներ իսրայելական ուժերի կողմից ձերբակալվել են Գազայի հատվածի Ալ-Ամալ հիվանդանոցում:
Փետրվարի 9-ին Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արևմուտքում գտնվող ռազմական օդանավակայանի վրա։
Հունվարի 20-ին Իսրայելը Դամասկոսի վրա իր օդային հարձակմամբ ոչնչացրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հետախուզական ծառայության հրամանատար, գեներալ Յուսեֆ Օմիդ Զադեին։