Ինչու է զինկոմիսարիատից հանվել փառքի անկյունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք տեղեկություն ստացանք, որ Մոնումենտի թիվ 2 զինկոմիսարիատից հանվել է Փառքի անկյունը, որտեղ ազգային հերոսների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների լուսանկարներ էին փակցված: Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի կապակցությամբ` հարցնելով, թե ինչ նպատակով են հանվել լուսանկարները: ՊՆ-ից պատասխանեցին.
«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»: