Էրդողանը կայցելի ԱՄԷ և Եգիպտոս
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը պաշտոնական այցեր կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Թուրքիայի ղեկավարը կմասնակցի «Ապագա կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Դուբայում։
Ֆորումին կմասնակցեն տարբեր երկրների պետական և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։ Նախատեսվում է Էրդողանի բանակցությունները ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահիանի հետ։
Կահիրեում կքննարկվեն Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների ակտիվացման համատեքստում ձեռնարկվելիք քայլերը։ Առաջիկա խորհրդակցությունների օրակարգում է մտքերի փոխանակում արդի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ Գազայի հատվածում և պաղեստինյան տարածքներում Իսրայելի ագրեսիայի վերաբերյալ։