Ի՞նչ վիճակում են Նոր Արեշի պայթյունից տուժած քաղաքացիները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը բժշկական կենտրոններում:
MediaHub-ի հետ զրույցում Էրեբունի ԲԿ-ից հայտնեցին, որ տուժած երիտասարդ տղամարդը ԲԿ-ից տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:
«Տարեց կինը վերակենդանացման բաժանմունքում է»,- փոխանցեցին մեզ ԲԿ-ից:
Հիշեցնենք, փետրվարի 5-ին, ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։
Պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, վնասվել էին տներ: Փլատակներից դուրս էին բերվել ու բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս էին բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը: Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել էին Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել էին։