Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսում անցկացած պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:
Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում - 84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:
Նշենք՝ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում: