Թուրքիայում քրդերի հետ բախումներում երեք ոստիկան է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդերով բնակեցված Շիռնաքի նահանգի Իդիլ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների հետ բախումներում վիրավորված 7 ոստիկաններից 3-ը զոհվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, PKK-ի զինյալները գիշերը պայթուցիկ են նետել քաղաքի Ալանյա պողոտայով անցնող ոստիկանական մեքենայի վրա եւ զենքերով կրակ բացել, ավտոմեքենան շրջվել է: Ավտոմեքենայում գտնվող ծանր վիրավոր 7 ոստիկանները ուղղաթիռով տեղափոխվել են Շիռնաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից երեքի կյանքը:
Թուրքիայի անվտանգության մարմինները նահանգում քուրդ զինյալներին հայտնաբերելու միջոցառումներ են սկսել:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



