Հայտնի է՝ որքան մարդ է «կարմիր գծերի» համար 160.000 դրամ վճարել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«MAN ավտոբուսների էպոպեան, որ սկսվեց, չգիտեմ թե քանի հոգի գնացին այդ գործարանում նկավեցին եկան, հետո որ ձյուն եկավ Երևանում, պազվեց որ այդ ավոբուսների անվադողերը բոլորը համասեզոնային էին, ձմեռային անվադող չկա»,-Երևանի ավագանում նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբկացության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Նա առաջարկեց, որ քաղաքապետարանը բերի այդ ձմեռային անվադողերը՝ ասելով, թե ուղեվարձը թանկացնելու հիմք է տալիս քաղաքային իշխանություններին։
Նրա խոսքով՝ եթե ձյուն և մերկասառույց է լինում, այդ ավտոբուսները չեն աշխատում, ինչի մասին սոցցանցերում տեսանյութերը դրած են։ Հիմա ինչ, մեր ազգաբնակչությունը շների սահնակներով ման գան ձյան դեպքում, էլ չեմ ասում, որ մի տեղ մանկական մանկասալյակներով են աղ ցրում, մի տեղ փեշից բռով աղը հանում ցրում են, դրանց տեսանյութերն էլ կան սոցցանցերում»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ այդ ավտոբուսների համար լինում է միայն համասեզոնային անվադողեր, և պետք է ճանապարհները մաքրվեն մերկասառույցից։
Պատասխանելով Մանուկ Սուքիասյանին հարցին՝ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյան ասաց, որ 2023 թվականի հունվար ամսին տարեկան վճարը կատարել է ավելի քան 30 հազար տրանսպորտային միջոց, իսկ 2024 թվականի հունվար ամսին՝ 160 հազար վճարել է մոտավորեպես 3200-3300 տրանսպորտային միջոց։