Երկրորդ համաշխարհայինի պատերազմի համակենտրոնացման ճամբարը կփոխակերպվի հանգստի շքեղ գոտու (լուսանկարներ)
ЛАЙФԵրկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարը, որտեղ բանտարկյալները տանջանքների ու սովամահության էին ենթարկվում, կփոխակերպվի շքեղ ծովափնյա հանգստի գոտու՝ գիշերային ակումբով ու սպա կենտրոնով,-տեղեկացնում է Past.am-ը:
Մոնտենեգրոյի կառավարությունը թույլ է տալիս միտքը զարգացնողներին կղզին փոխակերպել շքեղ առանձնավայրի: Այս որոշումը բարկացրել է այն ընտանիքներին, ում հարազատները բանտարկված են եղել Մամուլա կղզում, երբ այն գտնվել է իտալացի ֆաշիստ ղեկավար Մուսոլինիի ենթակայության տակ:
Մամուլա կղզում, որը 19-րդ դարի ավստրո-հունգարական ամրոց է, դեռ պահպանվել են որոշ բանտախցերի ավերակներ, որտեղ հազարավոր բանտարկյալներ են եղել և ավելի քան 130-ը սպանվել են կամ սովամահ եղել:
Չնայած դրան՝ Մոնտենեգրոյի կառավարությունն ընդունել է շվեցարա-եգիպտական «Օրասկոմ» ընկերության ծրագիրը՝ կառուցել Մամուլա հանգստավայրը: Ե՛վ կառավարությունը, և՛ «Օրասկոմը» ասել են, որ հանգստի գոտին կպահպանի Մամուլայի պատմական բնույթը, չնայած մեկնաբանությունները ցույց են տվել, որ արդեն իսկ կառուցվել է լողավազան:



