Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է «Հայաստանի ռազմական սադրանքի վրա աչք փակելու» մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված «անհիմն» մեղադրանքները, որոնք հնչեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայկական կողմի «արդարացումը» Ժոզեպ Բորելի կողմից համարում ենք «Հայաստանի ռազմական սադրանքի վրա աչքփակում»։ Ցավոք, 5-ամսյա կայունությունից հետո ԵՄ-ն անտեսում է «առանց որևէ սադրիչ գործոնների դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը»։ «Սադրանքին ի պատասխան» Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն «համարժեք էին և լոկալ բնույթ ունեին»։ Այս միջոցները կանխեցին նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու՝ հայկական փորձերը»
Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, «միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով», պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։