Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարմրուկի համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է.

Կարմրուկի համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված: Դեռևս 1998թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որդեգրեց կարմրուկի վերացման քաղաքականությունը: Երկար տարիներ կարմրուկի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և որակյալ համաճարակաբանական հսկողության ապահովման արդյունքում շատ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, հասան կարմրուկի վերացման նպատակին: Մինչդեռ COVID-19 համավարակը նոր մարտահրավերներ առաջացրեց առողջապահական համակարգում՝ խափանելով ընթացիկ գործընթացները, ինչը հանգեցրեց նաև շատ երկրներում կարմրուկի վերացված կարգավիճակի փոփոխությունների:

«Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2022թ. ԱՀԿ 6 տարածաշրջանի 166 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 369195 դեպք, որից 171156-ը (46%)՝ լաբորատոր հաստատված: 2023թ. ԱՀԿ 169 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 534672 դեպք, որից 280933-ը (53%)՝ հաստատված: Այսինքն՝ 2023թ. կարմրուկի հաստատված դեպքերը 64%-ով ավելացել են 2022թ. համեմատ։ 2022թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը կարմրուկի առաջին դեղաչափ պատվաստումներում կազմել է 83%, իսկ երկրորդը՝ 74%: 2022թ. մոտ 22 միլիոն երեխաներ պլանային պատվաստումներում բաց են թողել կարմրուկի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

Հարկ է նշել, որ լիարժեք անընկալություն ապահովելու և բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է երկու դեղաչափ պատվաստումը:

Կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին լարված է նաև Եվրոպական տարածաշրջանում: 2023թ. նկատվել է դեպքերի տագնապալի աճ, տարածաշրջանի 53 անդամ երկրներից 42-ում արձանագրվել է կարմրուկի 58114 դեպք՝ 2022թ. արձանագրված 942-ի համեմատ, ինչը վկայում է դեպքերի մոտ 60 անգամ բարձրացման մասին։

Հիվանդության դեպքերն արձանագրվել են նախկինում կարմրուկը վերացրած շատ երկրներում: Հիվանդներից ավելի քան 30000-ը ենթարկվել են հոսպիտալացման, իսկ 10-ը՝ ունեցել են մահվան ելք: Մահվան դեպքերից 1-ը արձանագրվել է Հայաստանում, 9-ը՝ Ղրղզստանում: Եվրոպական տարածաշրջանում առավել բարձր հիվանդացությամբ երկրներն են՝ Ղասախստանը (15114 դեպք), Ադրբեջանը (13735 դեպք), Ռուսաստանի Դաշնությունը (12723 դեպք), Ղրղզստանը (7044 դեպք), Թուրքիան (4559 դեպք), Ռումինիան (1759 դեպք): Կարմրուկի հիվանդության դեպքերի զգալի աճը դիտվել է հատկապես տարվա վերջին ամիսներին և, ըստ Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատման, ակնկալվում է բարձրացման շարունակական միտում, եթե ամբողջ տարածաշրջանում անհապաղ չձեռնարկվեն այն կանխելու միջոցառումներ:

Ահազանգող է նաև տարածաշրջանում կարմրուկի պատվաստումներում ընդգրկվածության նվազումները վերջին տարիներին՝ 2019-2022թթ. պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդգրկվածությունը 96%-ից նվազել է մինչև 93%, երկրորդ դեղաչափինը՝ 92%-ից նվազել է 91%: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ավելի քան 1,8 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի պատվաստումը 2020-2022թթ. ընթացքում:

Հայաստանը նույնպես զերծ չմնաց կարմրուկի դեպքերի ակտիվացումից: Մինչդեռ 2008-ից Հայաստանում ընդհատվել էր կարմրուկի տեղական փոխանցումը և երկար տարիներ պահպանվել այդ կարգավիճակը: 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ը Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք, որից 545-ը՝ 2023թ., 69-ը՝ 2024թ.: Կարմրուկի տարածվածությունն ըստ ամիսների ներկայացված է նկար 1-ում: Դեպքերի 72%-ը կազմել են երեխաները, իսկ 28%-ը՝ մեծահասակները: Հիվանդների մոտ 70%-ը ենթարկվել է հոսպիտալացման, ցավոք արձանագրվել է նաև 1 մահվան դեպք: Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում, 2024թ. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են՝ համեմատած 2023թ. դեկտեմբերի հետ:

Վիճակագրական վերլուծության արդյունքում ակնկալվում է դեպքերի շարունակական աճ (նկար 2):

Հայաստանում վերջին տարիներին նույնպես նկատվել է կարմրուկի պլանային պատվաստումներում ընդգրկվածության նվազում. ԿԿԽ1 պատվաստումներում այն կազմել է 2019թ.՝ 95%, 2020թ.` 94%, 2021թ.` 94%, 2022թ.`95%, ԿԿԽ2 պատվաստումներում՝ 2019թ.՝ 96%, 2020թ.` 94%, 2021թ.` 94%, 2022թ.`94%: Պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազումը նպատակային մակարդակից տարիների ընթացքում հանգեցնում է չպատվաստված բնակչության կուտակմանը և լարված համաճարակային իրավիճակի առաջացմանը՝ նպաստելով կարմրուկի ու կարմրախտի տեղական դեպքերի տարածմանը, ինչին մենք արդեն ականատես եղանք:

Ելնելով վերը նշված փաստերից՝ հարկավոր է կրկին հիշեցնել կարմրուկի վտանգավորության մասին: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է: Կարմրուկի վիրուսն ունի արագ տարածվելու ունակություն: Կարմրուկով հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 12-18 ընկալ անձանց: Այն հատկապես վտանգավոր է բարդություններ առաջացնելու առումով, ինչպիսիք են էնցեֆալիտը, ծանր փորլուծությունը, օտիտը, թոքաբորբը, հազվադեպ հանդիպող, բայց լուրջ բարդություն է ենթասուր սկլերոզացնող պանէնցեֆալիտը: Վերջին տարիներին գիտականորեն ապացուցվել է կարմրուկի վիրուսի բացասական ազդեցությունը իմունային համակարգի վրա՝ հանգեցնելով իմունային հիշողության կորստի: Նման հիվանդները ավելի խոցելի են դառնում այլ վարակների նկատմամբ: Կարմրուկը վտանգավոր է նաև հղիների համար և կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերությունների:

Կարմրուկի հիմնական և արդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Հայաստանում այն իրականացվում է պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան՝ երկու դեղաչափով՝ 1 և 4-6 տարեկանում: Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունա¬վետություն, որն ապահովվում է 95% պաշտպանություն առաջին դեղաչափի և 99%՝ երկրորոդ դեղաչափի ներմուծման դեպքում: Հաշվի առնելով կարմրուկի վիրուսի բարձր հպավարակելիությունը՝ կոլեկտիվ անընկալության շեմը բավականին բարձր է, հետևաբար վիրուսի շրջանառությունը ընդհատելու համար անհրաժեշտ է 95% և բարձր պատվաստումներում ընդգրկվածության մակարդակ: Ուստի հորդորում ենք պատվաստման նպատակային խմբի անձանց, ինչպես նաև չպատվաստված կամ թերպատվաստված անձանց ներկայանալ տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարևոր է նաև կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ուստի անհրաժեշտ է կարմրուկի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ մաշկի ցանավորում և ջերմության բարձրացում, անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության: Վարակի օջախում կարմրուկով հիվանդի հետ շփված ընկալ անձանց ենթարկում են հրատապ հետազդակային իմունականխարգելման՝ սկսած 6 ամսականից»:

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»