Մի անգամ երեխաս մոտեցավ և ասաց՝ պապ սոված եմ, ուզում եմ բացի գրեչկայից մի լավ բան գնել. Սերգեյ Սարգսյան
ЛАЙФLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Արմքոմեդի» ծրագրի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում նա խոսել է «Վարդապետի լռությունը» ֆիլմում որպես դերասան ներկայանալու, սցենարական գործունեությունն ակտիվացնելու եւ վերջին շրջանում գովազդներում ու միջոցառումներում որպես հանդիսավար ներկայանալու պատճառների մասին:
-Սերգեյ, վերջերս մեծ էկրաններ բարձրացավ «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որտեղ փոքրիկ դերով դուք էլ որպես դերասան ներկայացաք, կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց:
- Այս ֆիլմում իմ մասնակցությունը շատ հետաքրքիր ստացվեց: Ես եւ Վիգեն Չալդրանյանը մեկ այլ ֆիլմի պրեմիերայի էինք, երբ նրան տեսնելով, մոտեցա լուսանկարվելու համար, այդ ժամանակ նա շատ ջերմորեն արտահայտվեց մեր հաղորդման մասին, իսկ վերջում էլ ասաց, որ իր ֆիլմի համար մի դեր է մտածել, որում ինձ է տեսնում, առաջարկեց հանդիպել եւ քննարկել, դե իսկ ես էլ շատ մեծ սիրով համաձայնեցի. Ինձ համար մեծ պատիվ էր Վիգեն Չալդրանյանի կողմից նման առաջարկ ստանալն ու շատ ոգեւորվեցի նրա նման մոտեցումից: Դերը, որը մարնմավորեցի, շատ փոքրիկ, էպիզոդիկ դեր էր, բայց ես շատ լրջորեն մոտեցա, անգամ հաղորդման մի քանի նկարահանումների ստիպված եղա մասնակցել չսափրված, քանի որ ֆիլմում դերս էր այդպես պահանջում:
Շարունակությունը՝ այստեղ



