Բայդենն արձագանքել է Նավալնու մահվան մասին տեղեկությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վրդովված է գաղութում Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառով՝ միաժամանակ նշելով, որ իրեն չեն զարմացրել այդ լուրերը։ Բայդենի խոսքով՝ նրա մահվան պատասխանատվությունը կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե այդ լուրերը հաստատվեն։
Իր ելույթում Բայդենը նաև կոչ է արել Ներկայացուցիչների պալատին հաստատել Ուկրաինային օգնությունը և կտրուկ քննադատել է իր մրցակից Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի մասին նրա խոսքերի համար՝ կրկնելով, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իր դաշնակիցներին։
Բայդենը նաև ցավակցություն է հայտնել Նավալնու ընտանիքին և նրա համախոհներին։ Հարցին, թե Նավալնու մահը սպանությո՞ւն էր, Բայդենը ուղղակիորեն չի պատասխանել՝ ասելով, որ մահվան պատճառի մասին դեռ հստակ տեղեկություն չկա։ Հարցին, թե դա ինչ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ տարբեր տարբերակներ կդիտարկվեն։