Անթալիայի թենիսի միջազգային մրցաշարում Անի Ամիրաղյանի առաջին մրցակիցը ամերիկուհի Թերեսիա Լոնդոնն է
СПОРТԹուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S անվանումով միջազգային մրցաշարը: Ինչպես է «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ազգային ֆեդերացիայի մրցավարական գծով կոորդիանատոր Արսեն Մովսիսյանը, հունվարի 19-ին Հայաստանի թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չենպիոնուհի 22-ամյա Անի Ամիրաղյանի առաջին մրցելույթն է տեղի ունենալու: Ամիրաղյանի առաջին մրցակիցը լինելու է ամերիկուհի Թերեսիա Լոնդոնը:
2015-ի վերջին Ամիրաղյանը Անթալիայում ելույթ էր ունեցել մեկ այլ մրցարաշում եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Կանանց համաշխարհային դասակարգման՝ WTA-ի մենախաղի ցուցակում թենիսիստուհին զբաղեցնում է 736-րդ:
Մրցաշարին մասնակցելու համար Անթալիա մեկնած մյուս հայ թենիսիստուհի, 16-ամյա Գաբրիելա Հակոբյանը չի կարողացել հաղթահարել որոկավորման փուլերը եւ զրկվել է մասնակցության հնարավորությունրց:
CORAL TRAVEL CUP WOMEN’S միջազգային մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: Մրցաշարը կշարունակվի մինչեւ 24-ը, մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 30 թենիսիստուհիներ: