Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞վ է մեղավոր էներգետիկ ճգնաժամի համար

АНАЛИТИКА

Երբ Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը հայտարարեց, թե «էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին հարցն է և անշուշտ չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ», իսկույն կարծիքներ շրջանառվեցին, որ ռուսները փորձում են իրենց վրայից նետել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման պատասխանատվությունը և ամբողջ մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա:

Սա ընդամենը սակագնի բարձրացման պահով էր, սակայն Ռուսաստանից ստացվեց հաջորդ «անմեղության» մեսիջը՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը ՏԱՍՍ-ի հարցազրույցում, հայտարարեց, որ «ՀԷՑ-ի կրած վնասները երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք են», կամ «տարիներ շարունակ կուտակած կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների և սակագների կարգավորման գործող համակարգով»: Այս ամենը ստեղծված իրավիվիճակի՝ սակագների բարձրացման և ՀԷՑ-ին սննկացման եզրին հասցնելու վիճակի ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու ռուսական հստակ դիրքորոշումն է:

Գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիվիճակի համար մեղավոր են և´ ռուսները և´ հայկական կողմը: Կովալչուկի ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն ամբողջովին մեղքը բարդել հայկական կողմի վրա, դա արդեն զավեշտ է: Հայկական լրատվական դաշտում երկու կողմերի մեղավորությունը բավականին քննարկվել է, արդյունքում հասարակությունը պահանջում է, ՀԷՑ-ի հարցով ոչ միայն աուդիտ, այլ նաև քրեական գործի հարուցում:

Այսպիսով, մտնում ենք մի փուլ, երբ հայկական և ռուսական կողմերը իրար մեղադրելու են, թե ո՞վ է ստեղծված իրավիճակի համար մեղավոր: Ռուսական կողմի այս հայտարարությունները, որքան վտանգավոր, նույնքան էլ հասկանալի են՝ ռուսները մի քանի նապաստակ են փորձում խփել: Նախ, իհարկե փորձում են պահպանել իրենց կորցրած հեղինակությունը Հայաստանում, երկրորդ, փորձում են ի սկզբանե խուսափել հետագա իրավական պատասխանատվությունից, որը կարող են կրել, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, քանի որ այս գործը աղմուկ է հանել Ռուսաստանում, և երրորդ, փորձում են իրենց վրայից նետել ռուսական վատ մենեջմենթի պիտակավորումը, որը հեգնանքի առարկա է դարձել ամբողջ աշխարհում: Իսկապես, Հայաստանում ռուսական ընկերության ձախողումը ևս մեկ անգամ մեծ վնաս է հասցրել Ռուսաստանին և ռուսական բիզնեսի հեղինակությանը, որը բացասական կերպով կանդրադառնա Ռուսաստանի տնտեսական քաղաքականության վրա հետխորհրդային երկրներում և ամբողջ աշխարհում:

Ռուսական մենեջմենթի յուրօրինակության տիպիկ իրողություն է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» -ի և իր հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների հակասությունները: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվության մեջ, եթե 2014թ.-ին այդ ընկերության վնասը նախքան շահութահարկը կազմել է 9,8 մլրդ դրամ, ապա «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» -ի ֆինանսական հաշվետվության մեջ, իր հայաստանյան դուստր ձեռնարկության՝ ՀԷՑ-ի շահույթը մինչև հարկումը 2014թ. արդյունքներով կազմել է 712 մլն ռուբլի կամ 6 միլիարդ դրամ, որն ի դեպ 2013 թվ.-ի շահույթի համեմատ աճել է մոտ 3,8 անգամ, որը բացատրվում է սակագների աճով։ Այս թեմայով, բնականաբար պետք է բացատրություններ տրվեն այդ ընկերության կողմից:

Իսկապես, ո՞րն է ՀԷՑ-երի վատ կառավարման ապացույցը: Մի կողմից էլեկտրաէներգիան գնելով արտադրողներից միջինը 22 դրամով և վաճառելով 41,8 դրամ կրկնակի բարձր սակագնով, ունենալով երաշխավորված վաճառք, մոնոպոլ դիրք, 99% վճարելիություն սպառողների կողմից, պետք է, որ այս ընկերությունը շահույթի հետ կապված խնդիրներ չունենար: Քանի որ, ինչպես ռուսներն են ասում, սա այն դեպքն է, որ «Любой дурак может получить прибыль»: Բացի այդ, ՀԷՑ-ի համակարգում լուրջ ներդրումներ չեն կատարվել ցանցի արդիականացման համար՝ ակտիվները հին են ու մաշված, ցածրավոլտ ենթակայանների մոտ կեսը գտնվում են ոչ բավարար տեխնիկական վիճակում, տրանսֆորմատորները գերբեռնված են, էլեկտրահաղորդման գծերը հին են:

Հիշեցնենք, որ 2009թ.-ից 4 անգամ բարձրացվել է սակագները, որն իր հերթին ծանր բեռ է դարձել տնտեսության՝ սպառողների և արտադրության համար: Իսկ ՀԷՑ-ի ծախսերում մեծ կշիռ է կազմում աշխատավարձի ծախսերը՝ 18,9 մլրդ. դրամ, որն անընդհատ աճի միտումներ է գրանցում, ինչպես նաև ֆինանսական ծախսերը, որը կազմել է 12 մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել է 2 անգամ։

Այսինքն, ՀԷՑ-ի քաղաքականությունը հիմնվել է 3 հիմնական ուղղությունների վրա՝ 1. սակագների հետևողական բարձրացման, 2. անընդհատ նոր փոխառությունների և վարկերի ձեռք բերման և դրանցով նախկին պարտքերի և դրանց տոկոսների մարման, 3. անընդհատ աճող ծախսերի վրա: Ամփոփենք, որ ակնհայտ է, որ ընկերությունը արդյունավետ քայլեր չի կատարել ընկերության ֆինանսական վիճակը առողջացնելու, համակարգը արդիականացնելու և աշխատանքները օպտիմալացնելու ուղղությամբ և հիմնականում չարաշահել է իր առավելությունները` օգտվելով այս ոլորտը կարգավորող համակարգի օրենսդրական թերություններից:

Անդրանիկ Բարսեղյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира