Մարտի են գնում բանտարկյալ կանա՞յք
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում կին կալանավորների են հավաքագրում պատերազմի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են Լենինգրադի մարզի Ուլյանովկա գյուղի թիվ 2 ուղղիչ գաղութի նախկին բանտարկյալները, գրում են ռուսական և ուկրաինական որոշ տելեգրամ ալիքներ։
Կանանց խոսքով՝ մի քանի անգամ գաղութ են եկել պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Կին բանտարկյալներին առաջարկվել է մեկ տարով պայմանագրեր կնքել, այդ թվում՝ որպես դիպուկահարներ, միաժամանակ խոստանալով համաներում կիրառել։
Նշվում է, որ 20-ից 50 կին համաձայնել են, սակայն մինչ այժմ նրանցից ոչ ոք չի տարվել գաղութից։
Ավելի վաղ «Русь сидящая» նախագծի հիմնադիր Օլգա Ռոմանովան ևս հայտնել էր ռուսական գաղութներում կին բանտարկյալների հավաքագրման մասին։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live