Ինչպես է երգում Սոնա Ռուբենյանի փոքրիկը մայրիկի հետ. (տեսանյութ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: 1 տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել: Հերթական տեսանյութում Մարին երգում է այնպես, ինչպես մայրիկն է երգում: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:
Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:
Նշենք, որ StarNews-ը նախորդ տսրեվերջին հայտնել էր, երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:
«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live